«Երեկ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ մեկնելիս թռիչքի 23-րդ րոպեին ընկել է: 224 հոգի մահացել են: Երկրում սուգ է, երկիրը հետեւում է լրահոսին, հեռուստացույցով անմխիթար հարազատներին են ցույց տալիս, մասնագետները քննարկում են վթարի պատճառները, մարդիկ ամբողջ աշխարհում Ռուսաստանի դեսպանատների մոտ ծաղիկներ են տանում»,- գրել է Varlamov.ru-ն:
Նշված է, որ հասարակ մարդիկ սոցիալական ցանցերում զորակցության խոսքեր են գրում զոհվածների ընտանիքներին: Որոշ մարդիկ էլ սեւ ժապավեններ կամ մոմեր են դնում իրենց էջերին. «Զարմանալի է, թե ինչքան է վիրտուալ կյանքը տարբերվում իրականից: Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի կենտրոնով գնում եմ հյուրանոց. փողոցում ազգային հանդիսություն է»:
Varlamov.ru-ն գրել է, որ ուրախ երիտասարդությունը փողոցներ էր փակում եւ Սանկտ-Պետերբուրգի կենտրոնում կառնավալ էր. «Բոլորը Հելոուին են նշում: Բարերում հերթեր են, փողոցում տոն է: Այս ամենը շատ տարօրինակ է: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»:
Հեղինակը նաեւ Սանկտ-Պետերբուրգում երեկ նշված Հելոուինից մի շարք լուսանկարներ է հրապարակել: Ստորեւ ներկայացնում ենք այդ լուսանկարները
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ