Թուրքիայում այսօր տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «РИА Новости»-ին, հղում կատարելով «Hurriyet» թերթին, տեղեկացրել է, որ ընտրատեղամասերից մեկում ձերբակալվել է «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Ֆեյզե Շահինը:
Վերջինս փորձել է դիտարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքը: Ոստիկանությունը ձերբակալել է նրան դիմադրություն ցուցադրելու եւ հանձնաժողովի անդամին սպառնալու համար:
Հանձնաժողովի անդամը Շահինից պահանջել է լքել ընտրատեղամասը, քանի որ նա հրաժարվել է դիտորդի վկայականը ներկայացնել: Շահինի հետ մասին ձերբակալվել է նաեւ կուսակցության ակտիվիստ Ադան Քուրդը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև