Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոստրանսնադզոր), մինչեւ Եգիպտոսի ավիավթարի պատճառների գնահատումը, կարգադրել է «Կոգալիմավիա» ավիաընկերությանը (որն աշխատում է «Metrojet» բրենդով) ժամանակավորապես դադարեցնել A321 ինքնաթիռներով թռիչքները: Այս տեղեկությունը «Intefax»-ին հայտնել են Ռոստրանսնադզորից:
Նոյեմբերի 2-ի օրվա ավարտին ավիաընկերությունը պետք է գնահատի բոլոր ռիսկերը, անցկացնի օպերատիվ կանխարգելման աշխատանքներ եւ որոշում կայացնի այդ ինքնաթիռների օգտագործման մասին: Բացի այդ՝ ավիաընկերությունը պետք է ապահովի թռիչքների ընդունելի անվտանգությունը:
Ինքնաթիռի ընկնելու կապակցությամբ ավիաընկերության չծրագրված ստուգումը, օրենսդրության համապատասխան, կտեւի 20 աշխատանքային օրը, այսինքն՝ մինչեւ նոյեմբերի 30-ը:
Նշված է նաեւ, որ այդ ավիաընկերության 8 ինքնաթիռներից 6-ը հենց A321 մոդելի են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ