Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում խախտումներ են տեղի ունենում

Նոյեմբեր 01,2015 15:31

Ադրբեջանում այսօր ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում: Այս տեղեկությունը հաղորդել է Contact.az-ը: 

«Ազատություն 2015» միավորումից պատգամավորի թեկնածու Պանահա Հուսեյնայի շտաբը հայտնում է, որ 63-րդ ընտրատեղամասում զանգվածային խախտումներ են տեղի ունենում:

7-րդ ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկների մեծամասնությունը պահում է այլ սենյակում գտնվող սեյֆում: Դիտորդների դժգոհություններից հետո նախագահը քվեաթերթիկները բերել է ընտրության սենյակ:

Մեկ այլ ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ 3 քվեաթերթիկ են հայտնաբերել: Այլ տեղամասերում գրանցվել են զանգվածային լցոնման դեպքեր:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել է, որ մի շարք տեղամասերում դիտորդներին հեռացնում են տեղամասերին կամ սահմանափակում են քվեատուփերին հետեւելու հնարավորությունը:

Քվեաթերթիկները ընտրություններից առաջ դիտորդների ներկայցում չեն հաշվել: «Այն տեղամասերում, որտեղ դիտորդներին հաջողվում է խախտումները նկարահանել, նրանց հեռացնում են: Որոշ տեղամասերում արդեն առավոտից քվեատուփերը լցված են եղել քվեաթերթիկներով»:

Հավելենք, որ չնայած վերոնշյալ խախտումներին, ընտրություններին հետեւող միջազգային դիտորդները գոհունակություն են հայտնել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30