Այսօր Երեւանի պետական հումանիտար քոլեջի մարզադահլիճում կայացավ այկիկենդո կարատեի Հայաստանի պատանեկան բաց առաջնությունը, որին մասնակցեցին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի 6-ից 17 տարեկան մարզիկներ:
Առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ իրենց հոգեւոր եւ ֆիզիկական ուժի միասնությունը ցուցադրեցին ֆեդերացիայի՝ այսօր Հայոց բանակում ծառայող սան զինվորները, ինչպես նաեւ նրանք, ովքեր մարզվում են այսօր:
Առաջնության արդյունքներով կկազմավորվի պատանիների հավաքականը, որը հանդես կգա Պյատիգորսկում կայանալիք միջազգային մրցաշարում:
Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն, սեւ գոտի 5-րդ դան Դավիթ Աթանեսյանը տեղեկացրեց, որ տարեցտարի ստվարանում է իրենց մարզաձեւով զբաղվել ցանկացող երեխաների քանակը: Պարոն Աթանեսյանը անդրադարձավ նաեւ մեր հավաքականի մասնակցությանը Եվրոպայի առաջնությանը՝ այն գնահատելով հաջողված: Նրա խոսքերով, երկու ոսկե, ինչպես նաեւ արծաթե, բրոնզե մեդալները եւ 24 հզոր երկրների հետ պայքարում թիմային երրորդ տեղն զբաղեցնելը անտարակույս մեծ նվաճում է: «Հիմա մենք շատ խիստ ու հագեցված գրաֆիկով նախապատրաստվելու ենք 2016 թվականի հուլիսին Կազանում կայանալիք աշխարհի առաջնությանը, որին կմասնակցեն նախորդ միջազգային առաջնություններում եւ մրցաշարերում 1-3-րդ տեղեր զբաղեցրած մարզիկ-մարզուհիները», – ասաց Դավիթ Աթանեսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ