Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի վրա: Կոթեցիներն ասացին,որ գնդակներ են ընկել Շահնազար Շահնազարյանի առանձնատան տարածքում, այլ տեղերում: Տեղեկատվություն ստանալու համար զանգահարեցինք Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանին, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի է :
Ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան կարճ ժամանակով փակվել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը, եւ մեքենաների երթեւեկը կատարվել է սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհի դեմ-դիմաց ադրբեջանական զինուժը կատարում է դիրքերի ամրացում, շարունակում ռազմական նշանակություն ունեցող, հողաշեն ճանապարհի շինարարությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ