Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը չի հասկացել գեներալ Մանվելի հայտարարությունը, թե «այն ազատամարտիկը, որն իրեն վայել չի պահում, կարող են պատժել էլ, ինչ ասես անեն էլ»:
«Վայել պահելով ինչ են իրենք հասկանում, որ գնանք ու կզենք դեմնե՞րը: Վայել պահելը ո՞րն է, եթե ազատամարտիկը պետք է ժողովրդի կողքին լինի ու ժողովրդի համար պայքարում է, նշանակում է՝ այդ ազատամարտիկը վայել չի՞ պահում իրեն: Բեսպրեդել է չգիտե՞ք, միայն ազատամարտիկների վրա՞ է իրենց ուժը պատում, ում ուզում են, ինչ ուզում են, անում են: Երկիրը մաֆիա է դարձել, մնացել է իրենց ձեռքում»,- զարմանում է Սուսաննա Մարգարյանը:
Նրա խոսքով, կյանքի դրվածքն է՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր. «Ազատամարտիկներն են մեղավոր, որ այսօր ծեծ են ուտում: Մի՛ թուլացիր, մի՛ ընկճվիր, ծեծ էլ չես ուտի»:
Ազատամարտիկը չի զարմանում, որ գեներալ Մանվելը չդատապարտեց ազատամարտիկների նկատմամբ բռնությունները. «Ինքը այսօր իշխանության կողքին է, հաշվի առեք՝ որտեղ է նստած ու ում պետք է պահի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարզ է թէ ոչ ոք չպէտք է որ ծեծի ոչ ոքի,
եւ թէ, նամանաւանդ, ոեւէ հայի ծեծը մի այլ հայի ձեռքով՝ ամօթ է, անվայել է, ափսոսալի ու ցաւալի է:
Ասի ըսած՝
– իշխանութեան կողքին լինելը, ինքին, ինքնաբերաբար ու անպայման՝ անպատվութեան անվիճելի ապացոյց չէ
(մանաւանդ, տեսնելով «ընդդիմութեն» կարգ մը պարագլուխներ…)
– կարելի է մտածել թէ այսօր «այլախոհ» կարգ մը նախկին ազատամարտիկներ իրենք ել լինելու էին ճիշդ այս… գունագեղ զօրավարի նման, բռնէին իր այժմու դիրքը եւ արտասամնէին իր ֆոլկլորիկ խօսքերը, եթէ իրենք ել նշանակուած լինէին անոր պաշտօնին (այո, նշանակուած, ընտրութիւն-մընտրութիւն չխօսենք)
– ոեւէ ազատամարտիկ, ոեւէ մարտական անձնաւորութիւն, բնաւ ու երբեք կարող չէ, ատակ չէ՝ քաղաքականութեամբ զբաղվելու: Ոչ իշխանութեան կողմէ, ոչ ել անոր դէմ:
Նախկին ազատամարտիկների այս վէճերը շատ անհամ ու անհաճոյ են:
Հաճիք, մի քիչ ճիգ թափեցէք՝ հանրութեան առջեւ չպարզելու այս անպատշաճութիւնները:
(Կը յուսամ թէ ոեւէ մէկից ծեծ չեմ ուտելու, այս կարծիքներիս համար…
Թէ որ պատահելու է, խնդրեմ, գոնէ խնայեցէք երեսս… )