Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հոր և որդու հարաբերությունները՝ փոքրիկի տեսանկյունից

Հոկտեմբեր 31,2015 16:23

Բելգիացի մանկագիր, նկարազարդող Կլաաս Վերպլանկի «Խնձորապուր» (“Appelmoes”) գիրքն արդեն հասանելի է նաև հայ փոքրիկներին (թեև հեղինակն ասում է, որ այս գիրքը ծնողների համար էլ է):скачанные файлы скачанные файлы скачанные файлы

2012 թվականին Իսպանիայում լավագույն մանկական գիրք ճանաչված և Բելգիայում երեք անգամ վերահրատարակված «Խնձորապուր»-ն առաջին անգամ է թարգմանվում հայերեն:
Այն պատմում է հոր և որդու հարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից: Երեխան օրվա ընթացքում տարբեր կարծիքներ ու զգացմունքներ է ունենում հոր նկատմամբ՝ կախված նրանից, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում այդ պահին՝ խաղ, նկատողություն, դասերի մասին հիշեցում, ուտել, հեռուստացույց դիտել և այլն:скачанные файлы

Գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:

Շնորհանդեսը վարում էր դերասան Հրանտ Թոխատյանը. «Մենք հաճախ ենք լսում մայրիկներին նվիրված երգեր, կարդում հեքիաթներ, պատմվածքներ, բանաստեղծություններ։ Իսկ այս գիրքը նվիրված է հայրիկներին, ինչը շատ կարևոր է, որովհետև քիչ ստեղծագործություններ կան՝ նվիրված մեր հայրիկներին»,- ասաց դերասանը:
«Խնձորապուր» մանկական գիրքն արդեն ունենք «Ես կարող եմ» ստուդիայի հիմնադիր Արևիկ Աստաբացյանի, գործարար Արմեն Կարապետյանի և թարգմանիչ Սամվել Ղռաթյանի շնորհիվ:
«Երբ գրքի բնօրինակը տեսա «Ես Կարող եմ» ստուդիայում՝ Արևիկի մոտ, միանգամից հավանեցի նկարազարդումները, իսկ թերթելուց հետո՝ նաև տեքստը: Ու քանի որ 4 տարեկան տղա ունեմ, ուզեցի, որ նա էլ հնարավորություն ունենա կարդալու այդ գիրքը, ավելի ճիշտ՝ ես կարդամ նրա համար: Այնպես որ, գլխավոր պատճառը դա էր, որ ցանկացա թարգմանված տեսնել գիրքը»,- ասաց Արմեն Կարապետյանը:

Շնորհանդեսին ներկա էր նաև գրքի հեղինակ-նկարազարդողը. «Ինձ համար շատ հաճելի է, որ իմ գիրքը կարդում են տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կորեայում, հիմա արդեն նաև Հայաստանում: Հավատս չի գալիս, որ այսօր այսքան մարդ է եկել, որ իմ գրքին ծանոթանա: Ես ուղղակի երջանիկ եմ»,- ասաց Կլաաս Վերպլանկը:

Նրա խոսքով՝ այս գրքում իրեն կարող է տեսնել յուրաքանչյուր հայրիկ և յուրաքանչյուր երեխա. «Գրված ու նկարազարդված է այնպես, որ բոլորին հարազատ լինի»,- ասաց նա:
Հավելենք, որ 2010 թվականին լույս տեսած «Խնձորապուր»-ը թարգմանվել է մեկ տասնյակից ավելի լեզուներով: Գիրքը դրական արձագանքներ է ստացել բազմաթիվ գրաքննադատների կողմից և հաջողություն է վայելում տարբեր երկրներում։ Կորեայում, օրինակ, այն վաճառվել է 100 000 տպաքանակով։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031