Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարը պետք է լինի ամեն կողմից». Ազատ Օրդուխանյան

Հոկտեմբեր 31,2015 15:48

Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության  մամուլի ակումբում` ասուլիսով հանդես եկավ Գերմանիայի հայ ակադեմիաների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:

Ասուլիսի ընթացքում Ա.Օրդուխանյանը խոսեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հովանու ներքո` հայ–գերմանական բարեկամության այգիների հիմնման ծրագրով` Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգում հայկական այգու հիմնման, Օսմանյան Կայսրությունում ցեղասպանված ազգերի ժառանգների համատեղ ստեղծած կազմակերպության, ինչպես նաև  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված`Պարույր Սևակի ընդհանուր ժողովածուն գերմաներեն հրատարակված գրքի մասին:

Ազատ Օրդուխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգում `հայկական ծառատեսակները իրենց տեղը կունենան: Դեռևս ցուցանակներ չկան այգում,որոնք ցույց կտան հայկական ծառերի մասին: Քանի որ թուրքերը բավականին շատ են Գերմանիայում, և թշնամին կարող է փչացնել նաև մեր ծառերը: Առաջիկայում կլինի նաև դա: Մենք կարողացանք հայ-գերմանական բարեկամության այգիների հիմնման ծրագրով հիմնել արդեն չորրորդ այգին: Սա ևս մեկ քայլ է Հայաստանից դուրս`Հայաստանի մասին խոսել, ներկայացնել»:

Ա.Օրդուխանյանը խոսելով Օսմանյան Կայսրությունում ցեղասպանված ազգերի համատեղ  կազմակերպության մասին ասաց,որ նրանք փորձում են դրսից բարձրացնել լուրջ և հայ ժողովրդին հետաքրքրող հարցեր: «Կարծում եմ, որ պետք է աշխարհին հնարավոր ամեն կերպ ներկայացնել հայկական պատմությունը, անցյալը: Ես գտնում եմ,որ պայքարը պետք է լինի ամեն կողմից:  Գերմանիայում խոսում ենք մեր ամբողջական Հայաստանի մասին, որ վաղ թե ուշ այն կմիանա մեր հայրենիքին»:

Պարույր Սևակի բանաստեղծությունների գերմանալեզու թարգմանության մասին Օրդուխանյանն ասաց,որ շուրջ հազար օրինակով տպագրվել է գիրքը,որն իր մեջ ընդգրկում է Սևակի տարբեր ստեղծագործություններ: «Գերմանական գրախանութներում կլինի վաճառքի գիրքը,և փորձը ցույց է տվել,որ տպագրված` հայ ժողովրդի մասին գրքերը, սպառում են գտել գերմանական հասարակության շրջանում»:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031