Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չլինեին նաիրիտցիների ակտիվ ցույցերը, աղմուկը կլռեր. «Հրապարակ»

Հոկտեմբեր 31,2015 11:37

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տարբեր հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ կառավարությունը կողմ է «Նաիրիտի» վերագործարկմանը, եւ եթե ներդրող լինի, կառավարությունն անպայման կքննարկի վերագործարկման հարցը: Գործարանի աշխատակիցները, սակայն, համոզված են, որ սա բլեֆ է։ Իրականում մի քանի տարի տարատեսակ կազմակերպությունների հետ բանակցելուց հետո՝ «Ռոսնեֆտից» մինչեւ իտալական Pirelli ընկերությունը, հայրենի իշխանությունները վստահ են, որ քիմիական գիգանտը ոչ մեկին չի գրավելու, որովհետեւ ցանկացած ներդրող, ով այստեղ հայտնվի, ստիպված է լինելու փակել Տիգրան Սարգսյանի տխուր ժառանգությունը՝ գործարանի 250 մլն. դոլարի պարտքերը։ Այս տխուր պատմությունն ընդմիշտ մոռացության մատնելու, ջրից մաքուր դուրս գալու միակ ճանապարհը գործարանը սնանկության տանելն է։

Ըստ ամենայնի, հենց սա է Երվանդ Զախարյանի առաքելությունը, որը նա ծրագրված եւ փայլուն կերպով կատարում է։ Գործարանը սնանկացման տանելու նպատակով պետությունը հետ է վերցնում գործարանի բաժնետոմսերը, իսկ սրա համար մնում է սպասել ԱՊՀ Միջպետական բանկի որոշմանը՝ այն բանկի, որտեղ գրավադրված է գործարանը։

«Նաիրիտի» էջն ընդմիշտ փակելու համար Երվանդ Զախարյանը նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունից՝ Համաշխարհային բանկից, եզրակացություն ունի։ Ինչպես հայտնի է, ՀԲ-ն ուսումնասիրություններ է կատարել գործարանում եւ որոշել, որ հարկավոր է մոտ 240 մլն. դոլար ներդնել՝ գործարանը վերագործարկելու համար։ Սակայն այս դեպքում նրա արտադրանքի գինը մրցունակ չի լինի համաշխարհային շուկայում, ուստի գործարանը պետք է փակել։ Եթե չլինեին նաիրիտցիների ակտիվ ցույցերը, աղմուկը կլռեր, հարցը կփակվեր, եւ նախարարը լուռումունջ ու հանրության ականջից հեռու սնանկացման գործընթաց կիրագործեր, մոռացության տալով բոլոր այն հանցագործությունները, որոնք կատարվել են «Նաիրիտում», եւ որոնց մասին տարբեր տարիների բարձրաձայնվել է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031