Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակցիզային հարկի մասին» օրենքը բացասաբար է ազդելու ոլորտի տնտեսական գործունեության վրա. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 31,2015 11:13
akciz

Ժամանակին Ազգային ժողովում լուրջ աղմուկ հանած «Ակցիզային հարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն այդպես էլ առանց որեւէ վերանայման ընդունվեցին։ Ինչպես մինչ այդ հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Վ.Միրումյանը, օրինագծի վերաբերյալ պատգամավորներից ընդհանրապես առաջարկություն չի ստացվել։
Սա տարօրինակ է այնքանով, որ օրինագծով նախատեսվող փոփոխություններից դժգոհ էր ինչպես ընդդիմությունը, այնպես էլ դիմությունը։ Դա էր պատճառը, որ գարնանային նստաշրջանից այն տեղափոխվեց աշնանայինին։
Ակնկալվում էր այդ ընթացքում վերամշակել օրենքի նախագիծը, դարձնել ավելի ընդունելի։ Սակայն այդպես էլ ոչինչ չարվեց։ Ընդունվելուց առաջ օրինագծում կատարված միակ վերանայումն այն էր, որ դրա կիրառումը հաջորդ տարվա հունվարի 1-ից հետաձգվեց մայիսի 1-ը։ Թեեւ դրանից, ըստ էության, օրենքի իմաստը չի փոխվում։ Ընդամենը մի քանի ամսով հետաձգվում է կիրառությունը։
Կառավարությունն առաջարկում է վերանայել որոշ ապրանքների ակցիզային հարկը եւ բարձրացնել դրանց դրույքաչափերը։ Խոսքը ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, բենզինի եւ դիզելային վառելիքի մասին է։ Առաջարկվեց այս հարկի տակ դնել նաեւ գազալցակայանները։ Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման միջոցով ակնկալվում է պետական բյուջեի մուտքերն ավելացնել տարեկան 9 մլրդ դրամի չափով։
Իր այս քայլը գործադիրը հիմնավորեց երկու գործոնով՝ նախ այն, որ վերջին տարիներին այդ ապրանքների գները բարձրացել են, սակայն դրանց համապատասխան ակցիզային հարկերի դրույքաչափերի վերանայում տեղի չի ունեցել։
Մյուս հիմնավորումն այն էր, որ նման անհրաժեշտություն է առաջացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամագրմամբ։ Մասնավորապես։
Թեեւ կառավարությունը համարում է, որ անգամ կատարված փոփոխությունից հետո Հայաստանում ակցիզային հարկի ծանրաբեռնվածությունն ավելի ցածր է եղել, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, այնուհանդերձ կասկած չկա, որ դա բացասաբար է ազդելու ոլորտի տնտեսական գործունեության վրա։
Ծխախոտի եւ խմիչքների տեղական արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը ենթադրում է ծախսերի ավելացում։ Մի բան, որ բնականաբար նվազեցնում է դրանց մրցունակությունը արտաքին շուկաներում։ Չնայած ԵԱՏՄ-ում հայկական այդ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը շարունակելու են ավելի ցածր լինել, այնուհանդերձ այնպես չէ, որ տեղական ծխախոտն ու խմիչքներն իրացվում են միայն այս շուկայում։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031