Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների թիվը կտրուկ աճել է. իշխանությունների հույսը կրկին ընտրակեղծիքներն են. «Ժողովուրդ» 

Հոկտեմբեր 31,2015 11:04

Երեկ հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության, ասել է թե՝ ՀՀ քաղաքացիների թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 4 հազար մարդ: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը 3 մլն 5 հազար 500 էր: Այսինքն՝ երեք ամսում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 1500-ով:

Հիշեցնենք, որ մշտական բնակչությունն իր մեջ ներառում է նաեւ Հայաստանից արտագաղթած եւ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին: Մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է նաեւ, որ հացի արտադրությունն անցած ինն ամիսներին նվազել է 2 տոկոսով, ինչը եւս Հայաստանի բնակչության նվազման արդյունք է:

Պաշտոնական մեկ այլ` երկրից մեկնած եւ ժամանած անձանց վերաբերյալ տվյալներից էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 103 հազար ՀՀ քաղաքացի: Տարեվերջին լավագույն դեպքում այս մարդկանց կեսը կվերադառնա Հայաստան, նրանք սեզոնային արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներն են: Իսկ մնացած ավելի քան 50 հազարը հանրապետությունից արտագաղթած քաղաքացիների թիվն է:

Վերը բերված թվերը այս օրերին առավել քան կարեւոր են, քանի որ ոստիկանության կողմից կառավարությանը ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 մլն 548 հազար անուն:

Նկատենք, որ երկու տարվա ընթացքում այս թիվն աճել է մոտ 21 հազարով: Սա այն դեպքում, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության թիվն անդադար նվազում է: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները կրկին անգամ ակնարկում են, որ իրենց միակ հույսն ու հավատը ընտրակեղծիքներն են, որոնց միջոցով իրենք գոյություն չունեցող ընտրողների քվեներ նկարելով՝ կստանան ցանկալի արդյունքը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031