Լրահոս
Օրվա լրահոսը

« Ո՞վ եւ ի՞նչ պատվեր է կատարում, թողնում եմ նրանց խղճին». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 31,2015 10:48

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ
   
   -Եթե քաղաքական ուժը կամ գործիչը ամիսներ առաջ հայտարարում է, թե սպասվող հանրաքվեն արդեն կեղծված է, սա ինչ է` վստահության պակա՞ս ընտրական գործընթացների հանդեպ, թե՞ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, որ միտված է սպասվող հանրաքվեի վարկաբեկմանը:
-Մեր քաղաքական դաշտում կանխակալ կարծիք հայտնողների պակաս, ցավոք, չունենք, եւ այդպիսիք շատ են: Նշեցիք վստահության մասին, ուզում եմ, որ մի բան մեկընդմիշտ, հստակ ընկալվի, հայտարարում եմ` Հանրապետականի համար կարեւորն ու առաջնայինը մեր հասարակության, մեր ընտրողի վստահությունն է, ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի վերաբերմունքը: Դա մեզ բոլորովին չի հետաքրքրում:
Առանձին գործիչների տրամադրությունը, նրանց վստահել-չվստահելը ինձ համար ոչ թե երկրորդական, այլ տասներորդական նշանակություն ունեն: Կրկնում եմ, կարեւորը մեր հասարակության դիրքորոշումն է, նրա վստահությունը: Եվ հույս ունենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրաքվեն կապացուցի հասարակության գերակշիռ մասի վստահությունը մեր հանդեպ, ինչը կարտահայտվի նրա «այո» քվեարկությամբ:
Ասացիք նաեւ պատվերի մասին. ո՞վ եւ ի՞նչ պատվեր է կատարում, թողնում եմ նրանց խղճին: Մեր պետությունը գտնվում է շատ կարեւոր պատմական փուլում, մենք իրականում համակարգային փոփոխությունների ենք գնում, եւ այս, ինչու ոչ, ճակատագրական փոփոխություններից առաջ «աբիժնիկի» կերպարի մեջ մտնել ու հայտարարել, թե քանի որ այս փոփոխությունը իշխանությունն է առաջարկում, պետք է մերժենք, «ոչ» ասենք` անընդունելի պահվածք է:
Այն, եթե այդչափ ծիծաղելի չլիներ, իրականում շատ տխուր կլիներ, որովհետեւ փոփոխությունը, ինչն առաջարկում է երկրի նախագահը, ՀՀԿ-ն, այդ մասին տարիներ շարունակ խոսել են ներկայումս «ոչ» ասող քաղաքական ուժերը, նրանց ներկայացուցիչները: Սա չեմ համարում լուրջ քաղաքական գործընթաց:
Եթե առաջարկվում է երկրի զարգացման համար կարեւոր փոփոխություն, ապա անկախ նրանից, թե ով է առաջարկողը, անկախ նրանից՝ դու այդ ուժին գնահատում ես թե ոչ, սիրում ես թե ոչ, պետք է սթափ որոշում կայացնես: Ցավոք, նման ողջամիտ մոտեցում չեմ տեսնում մեր որոշ ընդդիմադիր գործիչների շրջանում։

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031