Ամեն տարի ամենաթանկը համարվող «Արենի» տեսակի խաղողն այս տարի արժեզրկվել է:
Մշտապես ամենաբարձր գնով՝ 200-220 դրամով վաճառվող «Արենիի» այս տարվա
ամենաբարձր գինը հիմնականում 100-120 դրամն է եղել: Մատների վրա հաշված գյուղացիներ են կարողացել այս տեսակի խաղողը 200 դրամով վաճառել: Աղավնաձորցիներն ասում են՝ 200 դրամանոց խաղողի համար գործարաններում տեղ չկա, բայց հենց նույն խաղողի գինն իջեցնում են՝ դարձնում 100 դրամ, անմիջապես տեղ է բացվում:
Աղավնաձորցիների դժգոհությունների մասին
Լուսանկարները՝ ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.10..2015