Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողի 10 բուժիչ հատկությունները

Հոկտեմբեր 31,2015 11:30

Բոլորիս քաջ հայտնի խաղողը ոչ միայն համեղ միրգ է, այլ նաեւ առողջարար է մեր օրգանիզմի համար:

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ խաղողի մեջ առկա ռեսվերատրոլ կոչվող նյութը դրական ազդեցություն ունի առողջության վրա: Դեռ հնուց այն օգտագործվում էր բժշկության մեջ՝ լյարդի ու սրտի հիվանդությունների բուժման ժամանակ, արյան մեջ խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար, մրսածության դեպքում, ինչպես նաեւ որպես հակաքաղցկեղային միջոց:

Stay on the Healthy Path.com-ն առանձնացրել է խաղողի այն 10 հատկությունները, որոնք դրականորեն են ազդում մեր առողջության վրա:

1. Խթանում է քաշի կորստին
Վրաստանի համալսարանում իրականացված հետազոտությունները պարզել են, որ ռեսվերատրոլը նպաստում է նիհարելու գործընթացին. կտրուկ նվազեցնում է բջիջների՝ ճարպ հավաքելու հնարավորությունը եւ զգալիորեն խթանում է ճարպային բջիջների ոչնչացմանը:

2. Պաշտպանում է սիրտը
Ռեսվերատրոլն ունի արյան անոթների ճկունությունը մեծացնող կարողություն, որն էլ հեշտացնում է արյան շրջանառությունը, իսկ այս դեպքում թթվածինն ու սնուցիչները մատակարարվում են մարմնի բոլոր մասերը: Խաղողը նաեւ կարող է իջեցնել արյան ճնշումը: Որոշ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ օրական 10 մգ ռեսվերատրոլի ընդունումը կարող է կտրուկ նվազեցնել սրտի կաթվածի ռիսկերը:

3. Պաշտպանում է ուղեղի առողջությունը

Շվեյցարիայի հետազոտողների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռեսվերատրոլն ունի շատ մեծ դրական ազդեցություն ուղեղի առողջության վրա: Նրանք պարզել են, որ այս նյութը հնարավորություն ունի չեզոքացնելու ուղեղի ազատ ռադիկալներին՝ դրանով իսկ նվազեցնելով Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը:

8...1xaxox

4. Բարելավում է հիշողությունը

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ռեսվերատրոլը 200%-ով բարձրացնում է ուղեղի արյան շրջանառությունը: Գիտնականները կարծում են, որ այդ քիմիկատները կարող են բարելավել մեր մտավոր ունակությունները:

5. Պաշտպանում է մաշկը քաղցկեղից
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել ռեսվերատրոլի դրական ազդեցությունը նաեւ քաղցկեղի դեմ պայքարում: Այս բաղադրիչը, որով հարուստ է խաղողը, պաշտպանում է մաշկը արեւի վնասակար ճառագայթներից:

6. Պաշտպանում է մարմինը ճառագայթումից
Այս բաղադրիչն ունի ուժեղ եւ պաշտպանիչ ներգործություն ճառագայթային թերապիայի ընթացքում:

8-1xaxox.

7. Ակտիվացնում է երկարակեցության գենը
Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ խաղողի բաղադրիչները կարող են ակտիվացնել այն գենը, որը պատասխանատու է երկարակեցության համար:

8. Օգնում է դիաբեդի բուժումն ավելի արդյունավետ դարձնել
Համաձայն «Ալբերտ Էյնշտեյն» բժշկական քոլեջի անցկացրած հետազոտությունների՝ ռեսվերտրոլը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը մինչեւ 10%-ով:

9. Օգտակար է բորբոքումների բուժման ժամանակ
Խաղողի բաղադրիչները գերազանց հակաբորբոքային հատկություններ ունեն:

10. Օգնում է մկանների վերականգնմանը
Ռեսվերատրոլն օգնում է բջիջներին ազատվել թունավոր նյութերից՝ վերացնելով լարվածությունը եւ մկանային ցավը:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
30.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031