Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ում ռոումինգի սակագինը նվազելու, իսկ ԵՄ-ում՝ վերանալու է

Հոկտեմբեր 30,2015 21:45

Եվրասիական տնտեսական միության անդամ 5 պետությունների բջջային կապի օպերատորները համաձայնել են մոտ ապագայում նվազեցնել ռոումինգի սակագինը: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունից:

Նշված է նաեւ, որ հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման նախարար Նուրլան Ալդաբերգենովը օպերատորներին կոչ է արել ընդհանրապես ԵՏՄ տարածքում հանել ռոումինգի սակագները:

Հանձնաժողովը հաշվարկել է, որ ԵՏՄ անդամ պետությունների ավելի քան 20 միլիոն քաղաքացիներ իրենց երկրից դուրս են ապրում եւ հաճախ են շփվում հարազատների հետ: Այսօրվա գործող սակագներով դա բավականին թանկ է: Օրինակ՝ Ռուսաստանի ներսում մեկ րոպեն արժի 2-2.5 ռուբլի, իսկ երկրի դուրս՝ ռոումինգով, 20-25 անգամ ավելի շատ (71 ռուբլի):

Օրերս նմանատիպ որոշում է կայացրել նաեւ Եվրոպական խորհրդարանը: Եվրամիության տարածքում շուտով ռոումինգի սակագինը ընդհանրապես հանվելու է. տեղեկացնում է «The Guardian»-ը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հազար ու մի երկրում ռոումինգը կվերանա, բայց Ղարաբաղում չէ: Թող հայերը Ղարաբաղում ռոումինգը հանեն, շուռտվածները: Հենց ծառայելու հերթն ա գալիս, մենք մի պետություն ենք, հենց ռոումինգ չլինելուց` արդեն ուրիշ պետություն ա: Խաբողի ու ստրուկի մտածելակերպ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031