Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկներին կհասցնեն նրան, որ սաղի գլուխը կջարդեն». Կոռնիձորի Արոն արձագանքում է գեներալ Մանվելին

Հոկտեմբեր 30,2015 19:46

Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը գեներալ Մանվելի անդրադարձը   ազատամարտիկների ծեծին համարում է մասնավոր կարծիք, որը Մանվել Գրիգորյանն իր շրջապատի համար արեց:

«Ազատամարտիկներին կհասցնեն այն աստիճանի, որ ազատամարտիկները սաղի գլուխը կդնեն գետնին, կջարդեն նաեւ հակառակ արտահայտություններ անողների գլուխները:

Գալիս է նժդեհյան ժամանակաշրջանը, լիարժեք հայի ավյուն ունեցող մարդկանց վրա պետականորեն քշում են ամեն եղանակներով, մարդիկ, որոնք ստրկամիտ չեն ու ազատության ջատագովներ են, հալածվում են:

Մանվելն է, թող  խոսի, իր շրջապատի համար է  կարծիք ասում: Երկրում ստեղծված «բեսպրեդելը» ստիպում է այդ լեզվով խոսել ու այդ ոճի քայլել երկրում: Իրենք բարձրում են, իրենց ավելի է տեսանելի՝ ինչպիսի քաղաքականություն է կերտվում երկրի ներսում: Օրենքի բեսպրեդելը կա, չպաշտպանված շերտերից մեկն էլ ազատամարտիկն է, որը եւ պետք է ծեծվի, եւ չազամարտիկները դառնան ազատամարտիկների արածների վայելողը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031