«Սահմանադրության փոփոխությունների նախագիծը նոր նախագիծ չէ, նոր Սահմանադրություն է մոգոնել Սերժիկ Սարգսյանը»,- հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքի ընթացքում ասաց Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է շտապ կազմակերպել «Սերժիկ Սարգսյանի սահմանադրական մուտիլովկի ձախողման հանձնախումբ». «Սա պետք է լինի 5-8 հոգանոց մի մարմին, ոչ ավելին, երկրորդ մակարդակում, կարծում եմ, հարկավոր է ունենալ տարածքային այդպիսի մարմիններ 3-5 հոգանոց հանձնախմբեր, որոնք կարգավորեն հանրային իրազեկումների աշխատանքների իրականացումը ընտրատարածքների ճշգրիտ աշխարհագրությամբ»:
Լեւոն Բարսեղյանը համարում է, որ մարդկանց պետք է բացատրվի, թե ինչու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը թողած իշխանությունները որոշում են սահմանադրական փոփոխություններ կատարել: Իսկ հանրաքվեի օրը, ըստ նրա, պետք է ընտրատեղամասերի հսկողություն իրականացնել. «Այս նախաձեռնության մեջ կուսակցություններ կան, քաղաքացիական նախաձեռնություններ կան, քաղաքացիներ կան, բոլորը պետք է ջանքերը համադրեն, որպեսզի կարողանան բոլոր տեղամասերում մարդավարի հսկեն՝ անկախ նրանից՝ ոչ կքվեարկեն մարդիկ, թե կբոյկոտեն: Անկախ այս երկու հանգամանքներից առանց ընտրատեղամասերը վերահսկելու կլինի այն, ինչ եղել է 2005 թվականին, երբ ընտրատեղամասերում հսկողություն չի եղել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ