«Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չի գործում»,-հոկտեմբերի 30-ին «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքի ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ այն քարոզչությունը, որ իշխանությունը տարվում է, որ ընդդիմությունը պառակտված է, ամբողջովին հերյուրանք է. «Ե՛վ «Նոր Հայաստանը», ե՛ւ «Չե՛ք անցկացնին», ե՛ւ «Ոչ»-ի միասնական շտաբը՝ մենք բոլորս միասին համախմբված աշխատում ենք: Մենք անընդհատ իրար հետ կոնսուլտացիաների մեջ ենք, մենք անընդհատ մեր գործողությունները իրար հետ համադրում ենք, մենք նաեւ ընթանում ենք միասնական գործողություններ կատարելու ճանապարհով: Մենք այդ ճանապարհը փորձում ենք կյանքի կոչել, մի փոքր դժվար կարող է թվալ, բայց ես հուսով եմ մենք կլինենք մեկ ընդհանուր ճանապարհի վրա: Այնպես որ, իշխանությունների թեզը նախ իմացեք գոյություն չունի, երկրորդն էլ մեր հայրենակիցներին փոխանցեք մենք մեկս մյուսի դեմ չենք գործում, մենք ուզենք, թե չուզենք միասնական ենք գործելու, որովհետեւ շատ քիչ ենք մնացել եւ մեզ չենք կարող տալ շռայլությունը անջատ գործելու»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ իշխանությունը այս ընթացքում ցույց է տվել ժողովրդավարության իր իրական պատկերացումները՝ փորձել է պառակտել ընդդիմությանը եւ ձեւավորել է «Այո»-ի շտաբը. «Որեւէ քաղաքակիրթ երկրում չեք կարող տեսնել, որ ադմինիստրատիվ ռեսուրսը հերիք չէ ամբողջությամբ պատկանում է մի կուսակցության, այլ նաեւ այդ ադմինիստրատիվ ռեսուրսը ամբողջությամբ լծվել է որեւէ քարոզարշավի: Ունենք վարչապետ՝ շտաբի պետ, ունենք աշխատակազմի ղեկավար՝ տեղակալ, ունենք մարզային շտաբների պետեր՝ մարզպետների տեսքով: Այս շտաբով իշխանությունը նաեւ հաստատեց այն տեղեկությունը, որ խոսքը Սահմանադրության մասին չէ, խոսքը արտահերթ եղանակով իշխանության հավերժացման մասին է՝ ի դեմս նաեւ Սերժ Սարգսյանի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ