0-22 տարեկան շաքարային դիաբետով հիվանդներին կտրամադրվեն նորագույն ինսուլիններ, այսինքն՝ ինսուլինային անալոգներ: Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հանրապետության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան: Նրա խոսքերով՝ նորագույն ինսուլինի առավելությունն այն է, որ այն ներարկվում ոչ սովորական ներարկիչով, այլ՝ գրիչի տեսք ունեցող ներարկիչով, որը անձը կարող է կրել է նույնիսկ գրպանում:
Մանրամասն՝ տեսանյութում
Այս նորագույն ինսուլինները առողջապահության նախարարությունը ձեռք է բերել «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակներում, պայմանագիրը 5 տարով է, այս տարվա դեղորայքի քանակի համար նախարարությունը վճարել է 213 միլիոն դրամ: Ներկայումս Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող 80 հազար հիվանդ կա, 450 հազարը՝ երեխաներ են, որոնցից 177-ը 18-22 տարեկաններ են: Եկող շաբաթվանից արդեն կմեկնարկի նորագույն ինսուլինի տրամադրման գործընթացը:
Այս ինսուլինի բարձր բուժական արդյունավետության շնորհիվ, ինչպես վստահեցրեց Աղաջանովան, հիվանդների կյանքն, այսպես ասած՝ թեթեւանում է, հնարավորություն է ստեղծվում ունենալ ավելի ճկուն սննդակարգ եւ օրվա ռեժիմ:
«Հաղթենք դիաբետը միասին» հասարակական կազմակերպության նախագահ Խանդութ Հովհաննիսյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Բրավոոոո