Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի մանկագիրն «ապակյա» Արամի մասին գիրք է գրել

Հոկտեմբեր 30,2015 17:33

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր ընթերցողին ներկայացվեցին «7 գույն» պատմվածքների ժողովածուն և գերմանացի գրող Մանֆրեդ Թայզենի «Ապակյա Արամը» գիրքը:

«7 գույն»-ը ստեղծագործական մրցույթի արդյունք է: 3 տարի առաջ Հայաստանն անդամակցել է Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին(IBBY), որի գրասենյակն էլ այս տարի կազմակերպել է «Պատանին եւ շրջակա միջավայրը» մրցույթ-նախագիծը՝ նպատակադրվելով Հայաստանում զարգացնել մանկապատանեկան գրականությունը: «Մրցույթի մասնակից գրողները ներկայացրել են մանկապատանեկան պատմվածքներ՝ պատանի-սոցիալական միջավայր-բնապահպանություն թեմատիկայով: Գրողները հայտեր ներկայացրեցին, օտարերկրացի մասնագետը՝ Մանֆրեդ Թայզենն իրենց հետ անցկացրեց սեմինար՝ ինչպես եւ ինչ գրել պատանիների համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության համանախագահ Դավիթ Մաթեւոսյանը: Այսպիսով, գրքում ամփոփվել են 7 գրողների պատմվածքներ՝ հասցեագրված պատանիներին: «Աշխարհում մանկապատանեկան գրականությունը շահեկան բիզնես է համարվում, մինչդեռ Հայաստանում գրահրատարակչության զարգացումը տարբերվում է համաշխարհային մոտեցումից»,-նշեց Մաթեւոսյանը՝ ընդգծելով՝ «7 գույն»-ը տեսակով եւ բովանդակությամբ առաջին գիրքն է, որի հերոսը պատանին է:

grqer-2

«Ապակյա Արամը» հայերեն թարգմանված գրքի հեղինակն էլ գերմանացի մանկագիր Մանֆրեդ Թայզենն է: «IBBY Հայաստան»-ի ներկայացուցիչ Շավարշ Կարապետյանը մեզ հետ զրւյցում ասաց, որ գիրքը կարծես ամփոփում է Մանֆրեդ Թայզենի հայաստանյան այցի տպավորությունները. «Պատմությունն Արամի մասին է: Նա մտածում է, որ ինքն ապակուց է: Գեղեցիկ պատմվածք է այն մասին, թե ինչպես է Արամը որոշակի խնդիրներ հաղթահարում եւ առաջին անգամ սիրահարվում: Հետաքրքիր է, որ գերմանացի գրողն է գրում Արամի եւ Անահիտի, Տերյան փողոցի, մի խոսքով՝ Հայաստանի մասին»,-պատմեց Շավարշը: Ի դեպ, գիրքը հենց նրան է նվիրված: «Մեկնելուց առաջ Թայզենն ասաց՝ սիրեցի Հայաստանը, որովհետեւ քո պես ընկեր ունեցա»,-անկեղծացավ Կարապետյանը: Նրա խոսքով՝ գերմանացի մանկագրին տպավորել են հատկապես մարդկանց հյուրընկալությունն ու երեկոյան Երեւանը:

grqer-3

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Հարգելի լրագրողուհի, ավելի լավ չէ՞ մեր հայ գրողների մասին խոսել, քան օտարների: Աննախադեպ գիրք են հրատարակել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031