Ֆեյսբուքում ավելի քան 55 հազար անդամ ունեցող հայաստանյան խմբերից մեկի տնօրինողն այդ խմբում հայտարարություն է տվել խումբը վաճառելու մասին: Նույն տեղում նաեւ գրված է «լայքերի» վաճառքի մասին, մի «լայքի» գինը՝ 5 դրամ:
Այսօր զանգահարեցինք սոցիալական խմբի վաճառքի հայտարարության մեջ տրված հեռախոսահամարով: Խմբի ադմինիստրատորին հարցրինք՝ խմբի ի՞նչն է վաճառվում: Նա պատասխանեց, թե խմբի «ամեն ինչը», խումբը վաճառվում է 200 հազար դրամով:
Տողերիս հեղինակը հանդիսանում է այդ խմբի անդամ: Խմբի անունը չենք նշում, որպեսզի մեր լուրը վաճառքի հայտարարության կամ գովազդի չնմանվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև