Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ը պարտադրելու է Հայաստանին՝ թույլատրել միասեռականների ամուսնությունը». Սոս Գիմիշյան

Հոկտեմբեր 30,2015 16:37

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունների նախագիծն այնպիսի փաստաթուղթ է, որի շուրջ շահարկումներ չպետք է լինեն:

Նրա խոսքով, Հայաստանում արմատական փոփոխություններ են պետք, բայց այդ փոփոխություններն անելու համար սահմանադրական փոփոխություններ են հարկավոր:

Այսօր «Հայելի» ակումբում պատգամավորը կարծիք հայտնեց, որ նախագահական համակարգի դեպքում սուբյեկտիվ գործոնը մեծ է, օրինակ նախագահի տեսակետը, որոշումը, դիրքորոշումը հասարակության տեսակետի հետ չհամընկնի. «Տնտեսության մեջ բացասական երեւույթներ կան , կոռուպցիա եւ բոլոր բացասական երեւույթները կապում են նախագահի, իշխանության հետ, բոլորիս թվում է, որ այսօր նախագահը մի փայտիկով կարող է վերացնել բոլոր խնդիրները»:

Պատգամավորը խորհրդարանական կառավարման մոդելում միայն մի թերություն է տեսնում, օրինակ՝ պատերազմական իրավիճակում նախագահական մոդելի դեպքում նախագահն ավելի արդյունավետ ու օպերատիվ կգործի:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի կարծիքով, գործող իշխանությունը, գործող Սահմանադրությունը չի պահպանել եւ չի իրականացրել. «Դա գրված է հայեցակարգում եւ մեղքը հիմնականում դրված է իշխանության վրա՝ որպես իշխանության թերություն…Արտագաղթին, աղքատությանն անդրադարձ չկա սահմանադրական փոփոխությունների նախագծում: Ունենք այս Սահմանադրության մեջ հոդված, որ միջազգային պայմանագրերը գերակա են Սահմանադրության նկատմամբ: Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ն ունի որոշում, որ միասեռականների ընտանիք կազմելու իրավունքն անխախտելի է: Սրանով ՄԻԵԴ-ը պարտադրելու է Հայաստանին՝ թույլատրել միասեռականների ամուսնությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031