ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 30-ին կրթության բնագավառում ունեցած վաստակի ու երկարամյա մասնագիտական գործունեության համար եւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվոգրով պարգեւատրել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանին:
Շնորհավորելով տիկին Արիստակեսյանին եւ կարեւորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ առանձնակի մոտեցում ունի մանկավարժների հանդեպ: Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է աջակից լինի ուսուցչին, քանի որ մանկավարժն է կարողանում ապագայի հորիզոններ կերտել եւ հասարակության ու պետության համար արժանի քաղաքացի պատրաստել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ