Ռուս Ուղղափառ եկեղեցու դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում դժվար է գերագնահատել։ Այս հայտարարությունն, ըստ «Ria»-ի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ընթացքում արել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ուլ-իսլամ Ալլահշաքյուր Փաշազադեն։
«Դուք առաջիններից եք, որոնք օգնում են մեզ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու գործում։ Ես մեծ հույս ունեմ, որ Դուք դերակատարում կունենաք այս հակամարտության լուծման գործում եւ հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերն ապագայում արդյունք կտան»,- ասել է Փաշազադեն։
Նա նշել է, որ Ադրբեջանում այժմ ապրում են ավելի քան 1 միլիոն փախստականներ ու ընդգծել է, որ հակամարտության լուծումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով։
Համայն Ռուսիո պատրիարքը պատասխանել է. «Ռուսաստանի եկեղեցին միշտ անկեղծ դերակատարում է ունենում խաղաղապահ գործընթացներում եւ իր պարտքն է համարում մուսուլմանների եւ այլ կրոնների ներկայացուցիչների հետ անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանում ու ԱՊՀ-ում եւ ամենուր, որտեղ հնարավոր, այդ թվում՝ նաեւ բազմաչարչար Մերձավոր Արեւելքում խաղաղությունը պահպանվի եւ ամրապնդվի»։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ