Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 32%-ով. Sputnik

Հոկտեմբեր 30,2015 15:45
kaskad

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը այս տարվա հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 32%-ով եւ կազմել է 269 միլիոն դոլար։

Հայաստանը Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերների տասնյակում է։ Այս մասին, ըստ «Sputnik»-ի, ասվում է Վրաստանի «Սակստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալներում։

Վրաստանից Հայաստան կատարվող արտահանումները կազմել են 143,4 միլիոն դոլար (որը Վրաստանի արտահանման 8,7%-ն է կազմում)։ Այսպիսով` անցած տարվա համեմատ արտահանումը նվազել է 36,2%-ով։

Հայաստանից ներմուծումների թիվը կազմել է 125,1 միլիոն դոլար կամ Վրաստանի ընդհանուր ներմուծումների 2,2%-ը, ինչը 28%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031