ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց՝ առաջին հանրաքվեն, որ անցկացրեցին, ամեն ինչ արեցին, որ խառնաշփոթ լինի եւ զուգահեռ անցկացրեցին ընտրությունների հետ: Հանրաքվեի արդյունքների մասին ոչ մեկ չի կարող ստույգ գնահատական տալ, քանի որ միակ դեմ-ը ՀՅԴ-ն էր, ՀՅԴ-ին էլ փակել էին:
Այս առնչությամբ երբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանից, նա ի պատասխան խաչակնքվեց՝ լսելով քննադատությունը. «Մեղա տեր Աստված»:
Նա Արմեն Ռուստամյանին դիմեց. «Մեղքեր գործել չի կարելի, այդքան բան: Դա մեր պատմության լավագույն լուսավոր էջերից մեկն է: Այդպիսի մաքրություն երանի լիներ որեւէ երկրում կամ հենց մեր երկրում: Մեջս այնքան մաքուր է այդ առումով, որ անգամ չեմ ուզում քննադատական խոսք ասել: Մեր պետականության առաջին տարիները դրանք իդեալական, եկեղեցական, աստվածային մաքրություն ունեցող տարիներ են եղել՝ հաղթանակները, պառլամենտը, մեր ժողովրդի հումանիզմը, հույսը, ի՞նչ եք ասում»:
Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը այդ տարիները հիշում է միայն բարի, հաճելի ժպիտով. «Ոնց որ կհիշես քո երեխուն, կհիշես քո ծնողներին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ