Ս.թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը այցելեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հասարակական կազմակերպության գրասենյակ:
Խումբը դեսպանին ներկայացրեց տեղեկություններ վերջերս Լոռու մարզում իրենց կողմից կազմակերպված «Ծիածան» ֆորումի մասին, որը նվիրված էր Հայաստանի ԼԳԲՏ համայնքի անդամների՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանության մեթոդներին:
Դեսպանի այցի ժամանակ ՓԻՆՔ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին նրան այդ ֆորումից հետո իրենց հասցեագրված իրական և ծայրահեղ բնույթի սպառնալիքները, այդ թվում՝ իրենց անդամներից մի քանիսին ուղղված մահվան սպառնալիքներ: Խումբը սպառնալիքների վերաբերյալ պաշտոնական բողոքով վերջերս դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին:
ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է այդ սպառնալիքներով և հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը: ԱՄՆ դեսպանատունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք կհետազոտեն այդ սպառնալիքները և կպաշտպանեն խմբի անդամների և ԼԳԲԹ համայնքի բոլոր անդամների և Հայաստանի փոքրամասնական համայնքների մարդու հիմնական իրավունքները:
Կարդացեք նաև
«Բավականին երկար ժամանակ է, որ ես Հայաստանում եմ, և ես խոսել եմ բավականաչափ շատ հայերի հետ ողջ Հայաստանի տարածքում և հասկացել եմ, որ բռնությունն ու ատելությունը Հայաստանի հասարակության և արժեհամակարգի մաս չեն կազմում: Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ այդ բռնության կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ », – ասաց դեսպան Միլզը:
ԱՄՆ դեսպանատան մամուլի հաղորդագրություն
Լուսանկարը՝ pinkarmenia.org-ի