Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում գտնվող իր տանը ապօրինի պահել որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5.45 տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբին եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 11 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ:
Ա. Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի նոյեմբերի 3-ին:
Հավելենք,որ վերջերս Տավուշի մարզի Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտարարել է , թե սահմանամերձ գյուղեր փրկարարներ ուղարկելու փոխարեն ճիշտ կլինի սահմանագոտու բնակչությանը զինել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Զենքը հարկավոր է օրինականացնել, ցանկացողներին էլ տալ, ձրի կամ զեղչ գներով: