Հունաստանի Պորտո Կարրաս քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից չորսը՝ երկուական տղա եւ աղջիկ, հինգ տուրից հետո ընթանում են իրենց տարիքային խմբերի լավագույն տասնյակում: Տղաների առաջնությունում 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը 3-րդն է, 12 տարեկանների խմբում Մամիկոն Ղարիբյանը՝ 6-րդը, աղջիկների նույն տարիքային խմբում Մանե Հովհաննիսյանը զբաղեցնում է 5-րդ hորիզոնականը, իսկ Արփինե Գրիգորյանը (14 տարեկաններ) եզրափակում է լավագույն տասնյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ