Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք որեւէ քարոզարշավ դեռ չենք սկսել, որեւէ գյուղապետի հետ չենք հանդիպել». Վահրամ Բաղդասարյան

Հոկտեմբեր 30,2015 13:44

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ եթե ոչ-ի շարժման կողմնակիցները անօրինական քայլեր անեն, բնականաբար, պետք է իրավապահ մարմինները միջամտեն. «Ես կարող եմ նորից պնդել՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ 2008-ից այս կողմ ընդդիմությունը փողոցային պայքարում երբեւէ արե՞լ է անօրինական բան, ո՞րն եք դուք համարում անօրինական քայլ՝ նա պատասխանեց. «Հակապետական կոչեր, դուք տեսաք, որ վերջին ժամանակներում ոստիկանները օժանդակում էին, որ հանրահավաքներն անցնեն խաղաղ պայմաններում, բայց գիտեք, որ օրինապահները նրա համար են, որ պահպանեն կարգուկանոն: Մեր քաղաքական գործիչներից մեկը անընդհատ ասում էր՝ կարգուկանոն: Այդ կարգուկանոնի մասին է խոսքը: Չեմ ուզում 2008-ի հիշողություններս փորփրեմ, բայց եղել են պետական հեղաշրջման փորձեր; 90-ականներից հետո ես հիշում եմ նման դեպքեր, իսկ 90-ականներին որեւէ մեկն իրավունք չուներ նման ակցիաներ կատարել, մի շաբաթ, մի օր անում էին՝ անմիջապես կանխում էին»:

Ընդդիմությունն ահազանգում է, որ ՀՀԿ-ն արդեն սկսել է ամբողջությամբ վարչական ռեսուրսի կիրառումը եւ, քանի որ գիտեն՝ այդ 700 հազար այո-ն չեն կարող ապահովել, դրա համար նույնականացման քարտերի այդ հարցը հապշտապ բերեց: Արամ Մանուկյանն ասաց՝ գյուղապետերին ՀՀԿ-ն հրամայել է՝ եթե գյուղում կա 100 ընտրող, գյուղապետը պետք է 150 այո բերի: Այս առնչությամբ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մենք որեւէ քարոզարշավ դեռ չենք սկսել, որեւէ գյուղապետի հետ չենք հանդիպել: Այդ ենթադրություններն ինձ համար շատ հետաքրքիր են: Եթե պատմական էքսկուրս կատարեք՝ յուրաքանչուր ընտրությունից մեկ տարի առաջ արդեն ընդդիմությունը թմբկահարում է՝ ընտրությունները կեղծված են, ծախված են: Իրենք վանում են ժողովրդին այդպես, որ հետագայում ասելիք ունենան: Եթե իրենք 6 ամիս առաջ հայտարարում են, որ իրենք չեն մասնակցելու գործընթացին, բայց տեսնում եք, որ երբ տեսախցիկ են տեսնում, անմիջապես այդ բոլոր հայտարարողները մտնում են ակտիվ քննարկման: Քարոզարշավը կսկսենք, երբ կզգաք լրագրողներդ, որ մենք վարչական ռեսուրսն օգտագործում ենք, այն ժամանակ կհայտնեք մտահոգություն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031