Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական շտաբ»-ը ԿԸՀ մերժումը համարում է չարդարացված

Հոկտեմբեր 30,2015 13:21

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին մերժվեց «Քաղաքացիական շտաբ» հասարակական կազմակերպության ս.թ. դեկտեմբեի 6-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հայտը:

«Քաղաքացիական շտաբ»-ի վարչությունը սույն մերժումը համարում է չարդարացված, կողմնակալ և կանխորոշված որոշման արդյունք:

ԿԸՀ որոշման մեջ բառացի ասված է. «Քաղաքացիական շտաբ քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր», ինչով և հիմնավորվել է մերժումը, սակայն ՔՇ կանոնադրության 2.1 կետով նշված է՝ «Նպաստել ՀՀ-ում քաղաքացիական, իրավական հասարակության կայացմանը»:

Քաղաքացիական իրավունքների կարևորագույն մասը հանդիսանում է ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունքը: Հետևաբար` անհնարին է պատկերացնել, որ տվյալ կետը չի խոսում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին:

Չնայած այս մերժմանը, համագործակցելով այլ դիտորդական առաքելությունների և լրատվամիջոցների հետ մենք գործուն ազդեցություն ենք ունենալու քվեարկության ընթացքի օրինականության ապահովման վրա:

Վարչության անդամ Նարեկ Ալոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031