Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է եղել հեռախոսի 100 000-ը. համանման հարցերի պատասխանն, ըստ Թեւան Պողոսյանի, հնարավոր կլինի պարզել ծրագրային բյուջետավորմամբ

Հոկտեմբեր 30,2015 12:45

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը համաձայն չէ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի հետ, որ ծրագրային բյուջետավորման անցումը թուլացնելու է տնտեսական դասակարգման վերահսկողությունը: Ավելին, պատգամավորը համոզված էր, որ որակական ցուցանիշներ ենք ունենալու: Այսօր այդ մասին նա ասաց խորհրդարանում`«Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Հիշեցնենք, 2018 թվականին նախատեսվում է, որ Հայաստանը պետք է հարյուր տոկոսով անցնի այդ համակարգին:

«Օրինակ, եթե 100 հազար դրամ է տրամադրվել զանգերի համար, այս պարագայում հակառակը, իմանալու ենք, որ տրամադրել ենք և որակական առումով ինչպե՞ս է այն նպաստել: Վերահսկողության խնդիրը բարձրանալու է»,- իր համոզմունքը օրինակով համեմեց Թեւան Պողոսյանը:

Պավել Սաֆարյանը հակադարձեց` նայած ի՞նչ աչքերով ենք նայում: Նա, իհարկե, դեմ չէ, որ բոլորի համար հարցերն ընկալվեն Թեւան Պողոսյանի աչքերով. «Բայց չի բացառվում, որ ինչ-որ մեկն ասի`առաջ դե լավ էր էլի, ցույց էինք տալիս, թե հեռախոսին ինչքան փող տվեցինք»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին էլ մտահոգում են մոնիտորինգի հարցերը: Թեւան Պողոսյանն, որն առաջին փուլում ակտիվ մասնակիցն է եղել ծրագրին՝ ասաց, որ կա հատուկ կառույց, որը զբաղվելու է մոնիտորինգով, բայց ի սկզբանե դրված է գաղափար, որը բացառելու է, որ այս կառույցը դառնա «սովետական ԿՌՈՒ-ն, որը չագուչով գալիս էր»:

Seyran AvagyanՄոնիտորինգի առումով կարեւորվեց նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավումը վերահսկողական կառույցներում, լրատվամիջոցների դերը:

ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համարում է, որ վերահսկողական գործառույթը լավագույնս պիտի իրականացնի խորհրդարանն. «Բյուջեն ձեւավորվում է մեր հասարակության գումարներից, պատգամավորները ընտրվում են հասարակության կողմից`նրանց շահերը պաշտպանելու համար»: Նա դժգոհ է քաղաքացիական հասարակության եւ լրատվության անտարբերությունից կամ պասիվությունից`գործընթացի նկատմամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031