Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը ընտրացուցակներն ուռճացնելու Ռուստամյանի հակափաստարկը չի ընդունում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 30,2015 13:53

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցութան ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ընդդիմության քննադատությունը, թե ցուցակները ուռճացնում են, որ կարողանան 700 հազար այո-ն ապահովել, զուրկ է տրամաբանությունից: Ըստ նրա, ՝ «Ցուցակները ուռճացնելը հանրաքվեին ձեռնտու չի, որովհետեւ այո-ի մակարդակն էլ պետք է բարձրանա: Մեխանիկորեն ասում են՝ առանց մտածելու, որ սա ուրիշ ընտրություն է: Ամեն մի թիվ ավելացնելը ստեղ դժվարացնում է այո-ի շեմը հաղթահարելը»:

Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որը նման փաստարկ բերողներից է, բացատրեց, թե ինչու է ձեռնտու ցուցակներն ուռճացնել. «Իրենք իրենց համար սեւ գործ անողներին են մտցնում սեւ ցուցակ: Այսինքն, եթե պարզ տրամաբանությամբ գնում ես՝ իրենք խնդիր չունեն մեռածներին հանելու, Լոսում ապրողներին հանելու, որովհետեւ Լոսում ապրողների հաշվին են կարողանում քվեարկել: Անցած անգամ լրացուցիչ անձնագրերն էին ավելացնում ցուցակների մեջ: Այսինքն, ուռճացնում են այն մասով, որտեղ կեղծիքներ են լինելու»:

Մեր դիտարկմանը, որ ըստ տոկոսի է անցնելու, ոչ թե հենց 700 հազար այո է լինելու՝ Արամ Մանուկյանը բացատրեց. «Ասենք՝ կա 100 ընտրող, 50-ը այո է, 50-ը ոչ է: Իրենք խնդիր չունեն 100-ը դարձնել 120 եւ այդ 20-ը իրենց թիրախը լինի, իրենց բազան լինի: Իհարկե, այս դեպքում անցկացնելու տոկոսը բարձրացավ, բայց քանի որ այդ 120-ի մեջ 20-ը իրենցն է, իրենց խնդիրը հեշտանում է: 182 հազար նույնականացման քարտը ձեր կարծիքով ինչի՞ բերին այդպես հրատապ մտցրեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031