Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան մուննաթ. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 30,2015 12:39
shavarsh qocharyan

ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կատարած այցելության արդյունքներով հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է շփման գիծն անցնելուց հետո հնչած կրակոցներին։

Հայտարարության մեջ նշված է. «Կողմերն իրենց վրա պարտավորություն են վերցրել ապահովել մոնիտորինգային խմբի անվտանգությունը։ Այս միջադեպը ցույց է տալիս խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը խոչընդոտելու ցանկություն եւ ապացուցում ԵԱՀԿ կողմից հրադադարի խախտումների հետաքննման անհրաժեշտությունը»։

Թվում է, թե ստանդարտ՝ դիվանագիտական լեզվով գրված հայտարարություն է։ Բայց ոչ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը իր թվիթերյան էջում արձագանքել է այդ հայտարարությանը. «Միջնորդների կողմից զինադադարի խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացումը»։

Անկեղծ ասած, մենք եվս մեկ անգամ ուշադիր կարդացինք ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը եւ այնտեղ տող չգտանք այն մասին, որ զինադադարի խախտողին ի վիճակի չեն բացահայտել: Առավել եւս, դրանից բխող արձագանքը էլ ավելի անհասկանալի է. ավելի քան 20 տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առավել օպտիմալ միջնորդական ձեւաչափը, հիմա ստացվեց, որ Ադրբեջանին խրախուսում են նոր սադրանքների։

Շավարշ Քոչարյանի արձագանքը բացարձակապես դիվանագիտական չէ, այն ավելի շուտ մուննաթ է հիշեցնում կամ՝ «բա դու ո՞վ ես» մակնիշի արտահայտություն։ Կարելի էր չհամաձայնվել ԵԱՀԿ-ի Միսնկի խմբի հայտարարության մեջ՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում, որ կրակոցները ադրբեջանական կողմից են եղել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031