Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փռշտալիս ու հազալիս ձեռքով բերանը մի՛ փակեք». ԱՆ փորձագետ

Հոկտեմբեր 30,2015 12:37

ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը խորհուրդ է տալիս փռշտալիս ու հազալիս ձեռքով չփակել բերանը:

Նա բացատրում է, որ այդ կերպ մենք կնպաստենք օդակաթիլային վարակների տարածմանը:

«Ցանկացած վարակիչ հիվանդության դեմ պայքարելու համար պետք է իմանալ տարածման ճանապարհը: Հազալու, փռշտալու հիգիենա պետք է իմանալ, ձեռքով փակելը չի խրախուսվում: Պետք է ձեռքով փակելու փոխարեն՝ թղթե բաց անձեռոցիկով փակել բերանը, ապա անձեռոցիկը փակած վիճակում նետել: Կարելի է նաեւ արմունկով փակել բերանը, որովհետեւ արմունկով քիչ է շփումը իրերի, մարդկանց հետ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Մասնագետը խորհուրդ է տալիս հիվանդ ժամանակ տնից դուրս չգալ ու հաճախակի օդափոխել սենյակը. «Ճիշտ կլինի հիվանդության ժամանակ դիմել բժշկի ու հասարակության մեջ դուրս չգալ: Ձեռքերը հաճախ լվանալ օճառով, մեր ձեռքերի վրա հայտնի հարուցիչների 60 տոկոսը եղունգների տակ են»:

Նա նկատեց, որ համաճարակային իրավիճակն այս պահին հանրապետությունում հանգիստ է. «Կան հիվանդություններ, որոնք սեզոնային են, ամռանը՝ աղիքային, ձմռանը օդակաթիլային վարակներն են տարածված: Փակ տարածքներում, օդափոխություն չկատարելով՝ մենք նպաստում ենք այդ վարակնեի տարածմանը»:

Տիկին Ավետիսյանի խոսքով, սեզոնի սկզբից շաբաթական մոնիտորինգ են անցկացնում, իսկ երբ համաճարակային շեմն անցնում է, սկսում են օրական մոնիտորինգ անցկացնել. «Վերջին մեկ շաբաթում սուր շնչառական վիրուսի 2354 դեպք է արձանագրվել, շեմից բավականին ցածր ենք: Իհարկե, կմոտենանք շեմին, բայց դա չի նշանակում, որ մեզ մոտ կարող է դիտվել բռնկում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031