Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Սա՞ է արդյոք այն էական թիվը, որ կարող է ընտրությունների ելքի վրա ազդել». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 30,2015 12:33

ԱԺ այս քառօրյայում քննարկվեց «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Ընդդիմադիրները հերթական անգամ հիշեցին հայաստանյան ընտրական գործընթացների տխուր պատկերը, իսկ օրինագծում իշխանության առաջարկած այս փոփոխությանն էլ հավատ չընծայեցին։ Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանին:

– Ընդդիմությունը չի հավատում, որ այս փոփոխության նպատակը արդար ընտրությունների անցկացումն է: Ի՞նչ երաշխիք եք տալիս այս անգամ։

– Հարցն այնքան պարզ է, որ պետք չէ բարդություն ստեղծել, հետո «հերոսաբար» հաղթահարել։ Տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուրն այս նախագծով փորձում է ինքնադրսեւորվել։ Խոսեցին արտագաղթից, այն կապելով նույնականացման քարտերի հետ, իբր ինչ-որ «թույլ տեղերին» ենք կպել։ Այսպես չի կարելի, մենք խոսում ենք ընտրական մշակույթից, փոխադարձ վստահությունից, քաղաքական կամքից։ Բայց սա չի վերաբերում միայն իշխանությանը։ Ընտրակեղծիքը մի ողջ «գործընթաց» է, ու հնարավոր չէ, որ ինչ-որ փուլում չբացահայտվի: Խնդիրը մեկ այլ տեղում է։ Մեր գործընկերներն այսօր բարձրաձայնում են, որ ՏԻՄ ընտրություններում մի քանի նույնականացման քարտեր են օգտագործվել, բայց դա փաստող ապացույցներ չունեն։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ ակտիվությամբ են այդ փաստը շահարկում։ Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ թույլ չտանք այդ 182 հազար 391 հոգուն ընտրություններին մասնակցել։ Սա՞ է արդյոք այն էական թիվը, որ կարող է ընտրությունների ելքի վրա ազդել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031