Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հիմա ի՞նչ, մտածում են, որ համապետական ընտրություններին ՀՀԿ-ն չպե՞տք է մասնակցի». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 30,2015 12:14

Հայաստանում նախընտրական շրջանը երբեք այսքան պասիվ չի եղել։ «Անհավես» է ոչ միայն իշխանությունը, այլև, ընդդիմությունը։ Պատճառը պարզ է. ոչ մեկն անձնապես շահագրգռություն չունի ինչ-որ մեկին անցկացնելու, որպեսզի հետո իրեն «լավ» լինի։ Այլ խոսքով, ընտրությունն «անձնավորված» չէ, ու բոլորն էլ հասկանում են, որ իրենց պայքարը «կատարյալ» մայր օրենք ունենալու համար չէ։ Ավելին, «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատները նույնիսկ չեն օգտվում գովազդի իրենց ընձեռված հնարավորությունից։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ փորձեցինք հասկանալ՝ ինչո՞ւ է քաղաքական դաշտը պասիվ պայքարում հանուն կամ ընդդեմ մայր օրենքի փոփոխության։

– Եթե հավատանք ՀՀԿ-ի վստահեցումներին, փոխվում է համակարգն ամբողջովին։ Սա նշանակում է վե՞րջ ՀՀԿ-ին, թե՞, այդուհանդերձ, վերարտադրման խնդիր եք լուծում։

– Տարբեր երկրներում սահմանադրական փոփոխություններ լինում են, և պահանջարկը ձևավորում է քաղաքական էլիտան։ Հանրությունը պետք է ասի՝ այո կամ ոչ։ Մեզ մեղադրում են վերարտադրման ցանկության մեջ։ Դա մեղադրանք չէ, յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը վերարտադրվելն է։ Չկա աշխարհում մի քաղաքական ուժ, որ չուզենա վերարտադրվել։ Երբ իրենք ընտրությունների թափանցիկության, հրապարակայնության, արդարության խնդիր են դնում, ես համակարծիք եմ, այո, ժողովուրդը պետք է ընտրի և ձևավորի իշխանություն։ Մնացած դեպքերում, թե ով ինչ է ուզում, երկրորդական հարց է։ Բոլորն էլ իշխանություն են ուզում։ Լուրջ քաղաքական ուժի նպատակը իշխանությունը վերցնելն է և իր ծրագրերն իրականացնելը։ Այսինքն, մեղադրել վերարտադրության մեջ շատ սխալ է։

– Ասել է՝ Դուք չեք հերքում, որ ՀՀԿ-ի նպատակը վերարտադրվելն է, պարզապես Դուք դրա օրինակա՞ն ճանապարհն եք ընդունում։

– Աշխարհում չկա մի քաղաքական ուժ, որ չուզենա վերարտադրվել։ Դա շատ բնական ցանկություն է։ Անհասկանալի կլիներ, որ այդպես չլիներ, այլապես ինչո՞ւ են ընտրությունների մասնակցում։ Հիմա ի՞նչ, մտածում են, որ համապետական ընտրություններին ՀՀԿ-ն չպե՞տք է մասնակցի։ Ի՞նչ նպատակով է մասնակցելու, որպեսզի պետական կառավարման համակարգում իր տեղն ունենա։ Իսկ ինչքանո՞վ դա կհաջողվի, կախված է ընտրության արդյունքներից։

– Խնդիրը վերարտադրման «մեթոդներն» են։ Ոչ մի ընտրության հանդեպ վստահություն, հավատ չկա, քանի որ համատարած կեղծիքներ, լցոնումներ են իրականացվում։

– Ցավոք, ընտրական գործընթացների հանդեպ ընդդիմության պատկերացումները շատ ավելի վատն են, քան իրականում է։ Միշտ էլ կարելի է գտնել խնդիրներ, որոնք պետք է չլինեին։ Հայաստանում միշտ էլ բացասականի մասին ավելի շատ է խոսվում, քան դրականի։ Մամուլը ողողված է այդ ամենով։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031