Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցակները ուռճացնելը հանրաքվեին ձեռնտու չի». Արմեն Ռուստամյան

Հոկտեմբեր 30,2015 12:15

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ընդդիմությունը մինչ օրս չի կարողացել խախտումների ծավալ արձանագրել եւ անվավեր համարել արդյունքները. «Քանի սահմանադրական կարգը չի փոխվել՝ այս խոսակցություններն ավելորդ են: Ենթադրենք, թանաքոտումն էլ անեն, այս անվստահությունը, մեկ է, չի վերանալու»:

Ընդդիմության այն քննադատությունը, որ ցուցակները ուռճացնում են, որ կարողանան 700 հազար այո-ն ապահովել, Արմեն Ռուստամյանը հակադարձում է՝ «Ցուցակները ուռճացնելը հանրաքվեին ձեռնտու չի, որովհետեւ այո-ի մակարդակն էլ պետք է բարձրանա. «Մեխանիկորեն ասում են՝ առանց մտածելու, որ սա ուրիշ ընտրություն է: Ամեն մի թիվ ավելացնելը ստեղ դժվարացնում է այո-ի շեմը հաղթահարելը»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, առաջին հանրաքվեն որ անցկացրեցին, ամեն ինչ արեցին, որ խառնաշփոթ լինի եւ զուգահեռ անցկացրեցին ընտրությունների հետ: Հանրաքվեի արդյունքների մասին ոչ մեկ չի կարող ստույգ գնահատական տալ:

Նա ասաց, որ մինչեւ Սահմանադրությունը չփոխվի, ով էլ գա, ինչքան էլ ասի, որ ոտներն ամպոտ են, երկրում ոչինչ չի փոխվելու: Համակարգային փոփոխություններ են պետք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031