Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ին սահմանադրական կարգավիճակ եք տալիս, որ ի՞նչ անեք. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 30,2015 12:06

ՀՀ գործող Սահմանադրության մեջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որեւէ կերպով հիշատակված չէ, ուստի ներկայումս ԿԸՀ-ի կարգավիճակը սահմանվում է օրենքով։ Սակայն սահմանադրական փոփոխություններով ԿԸՀ-ն ստանում է սահմանադրական կարգավիճակ, այսինքն՝ այս մարմնի գործունեության հետ կապված առանցքային փոփոխությունները կրելու են սահմանադրական փոփոխությունների իմաստ։ Այդուհանդերձ, հարց է ծագում, թե ինչո՞վ է ԿԸՀ-ի ոչ սահմանադրական կարգավիճակը խանգարում ընտրությունների կեղծման կանխարգելմանը, եւ այսօրինակ նորամուծությամբ ի՞նչ է փոխվելու ընտրական արատավոր համակարգում։

Սերժ Սարգսյանի ստեղծած մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրության նախագծի 194-րդ հոդվածը պարզաբանում է ԿԸՀ-ի գործառույթներն ու լիազորությունները։ Ըստ այդմ, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության մասին»։ Նշենք, որ ԱԺ-ին ԿԸՀ-ի ներկայացրած հաղորդման դրույթը բնավ էլ նորություն չէ, այսօր եւս նման պրակտիկա գործում է։ Ավելի հետաքրքիր է ԿԸՀ-ի՝ իբրեւ պետական մարմնի անկախության մասին սահմանադրական դրույթի ամրագրումը։ Հազիվ թե այսօր հնարավոր է որեւէ մեկին մոլորեցնել, թե ԿԸՀ-ն անկախ չէ, քանի որ նրա մասին այդպիսի սահմանադրական նորմ գոյություն չունի։ Ըստ էության, ԿԸՀ-ի անկախության հարցը որոշվում է ոչ թե իրավական նորմերով, այլ զուտ քաղաքական գործիքներով։ Այս մարմնի անկախությունն ուղղակիորեն ածանցվում է իշխանության լեգիտիմության խնդրին, ինչի մասի «Հայեցակարգում» առկա ակնարկները սարգսյանական հանձնաժողովը հապճեպորեն մոռացավ՝ լծվելով ՀՀԿ նախագահի իշխանավարության երաշխավորման «սուրբ» գործին։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031