Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Ականատես եղանք ընդդիմության սնանկությանը»

Հոկտեմբեր 30,2015 11:54

ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը «Հենարան» մամուլի ակումբում «այո»-ի քարոզը սկսեց այսպես. «Նոր Սահմանադրությունը նոր մարդու ձևավորման սկիզբ է դնում Հայաստանում: Նախկին՝ անձնակենտրոն Սահմանադրությունից անցնում ենք հասարակակենտրոն Սահմանադրության: Նոր սահմանադրությունը ոչ այնքան կարևորում է անձի ու լիդերի դերը, որքան թիմի: Անցնում ենք մի նոր քաղաքական ժամանակաշրջան, որտեղ կուսակցությունները պիտի կառավարեն երկիրը»:

Ըստ ՀՀԿ-ականի՝ նոր Սահմանադրությունը լուծելու է իշխանության տարանջատման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման խնդիրը: Ըստ նրա՝ նախկին Սահմանադրությունը չէր լուծում այդ խնդիրը: Պատգամավորը վստահեցրեց, որ նոր Սահմանադրությամբ՝ մեկ կուսակցություն կամ անձ չի կարող հավակնել վերցնել ողջ իշխանությունը, այն ապահովելու է կոալիցիոն կառավարում:

Aravot.am-ի հարցին՝ իշխանությունը մտահոգություն չունի՞, որ ընդդիմությունը «ոչ»-ի շարժման հարցում հաջողություններ կունենա, քանի որ սկսել է միավորման գործընթացը, ինչը չկար ժամանակին, երբ «այո»-ի շուրջ կոնսոլիդացիա էր ապահովվում, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե այն դրական ու լուսավոր գործընթացը, որ կա Հայաստանում, այն է, որ մենք ուզում ենք փոխել մեր հասարակական կարգը, դրան ժողովուրդը կհակադարձի: Երեկ ԱԺ-ում ընտրական օրենսգրքի և նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխությունների մասին քննարկումներին ականատես եղանք ընդդիմության սնանկությանը, երբ սկսեցին խոսել արտագաղթից, ճգնաժամից, հարցերից, որոնք ոչ մի կապ չունեին քննարկվող թեմայի հետ: Ուստի չի կարող «ոչ»-ի միասնական, թե տարանջատված ճակատը հաջողություն գրանցել»:

Մեր այն հիշեցմանը, թե «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հայտարարություն է տարածվել, որ նույնականացման հանրաքվեի ժամանակ կրկնակի քվեարկության հնարավորություն են ստեղծում, օրինակ՝ 320 հազար քաղաքացի կարող է կրկնակի քվեարկության մասնակցել, պարոն Մկրտչյանն արձագանքեց. «Ճիշտ չէ, պաշտոնական թիվը 182 հազար է: Բայց մյուս կողմից՝ ոչ ոք չի հաշվառել, թե այդ մարդիկ այսօր «ոչ»-ի՞, թե՞ «այո» –ի կողմնակիցներ են»:

Մեր հստակեցմանը, թե խնդիրը «այո»-ի կամ «ոչ»-ի մեջ չէ, այլ այն, որ այդ մարդիկ կարող են մի քանի անգամ քվեարկել, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Ի տարբերություն այլ ընտրությունների՝ նախագահական ընտրություններին եղավ մի լրացում, որ եթե հանձնաժողովի պատասխանատու անդամները, որոնք լրացնում են անձը հաստատող փաստաթուղթը, նրանց մեջտեղում նստած է լինում ընդդիմության ներկայացուցիչը: Այնպես որ, բացառվում է, որ նույն անձը երկրորդ անգամ էլ քվեարկի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031