Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի՞ է հետեւողականորեն ձանձրացնել ՝ Ցեղասպանությունը տեղի-անտեղի հիշեցնելով. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 30,2015 11:40

«Հիշում ենք ու պահանջում», «Երախտապարտ ենք», «Շնորհակալ ենք», «Ոճրագործիքներ» բովանդակությամբ պաստառները մահու չափ ձանձրացրել են։ Իսկ այդ խորհրդավոր բեղերով պաստառները՝ մեկը, հավանաբար, Աթաթուրքինն է, մյուսը՝ Հիտլերինը։ Իբրեւ թե՝ Ցեղասպանությունը չդատապարտվեց, եւ դրա շարունակությունը ֆաշիզմն էր։ Իսկ նրբանկատորեն շրջանցված Ստալինի բե՞ղը, ո՞ւր մնացին ստալինյան մսաղացի միլիոնավոր զոհերը, ինչո՞ւ ենք զոհերի հարցում այսքան ընտրողաբար մոտենում։ Գուցե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չնեղացնելու համա՞ր, նա Ստալինի հանդեպ թուլություն ունի։

Սերժ Սարգսյանը բոլոր ելույթների ժամանակ, անգամ մեկ րոպեանոց, շուրթերին դարձյալ շնորհակալությունն է Ցեղասպանությունը ճանաչած պետություններին։ Կարելի՞ է հետեւողականորեն ձանձրացնել ՝ Ցեղասպանությունը տեղի-անտեղի հիշեցնելով: Միեւնույն է, գերտերությունները այդ մասին հիշում կամ մոռանում են ըստ քաղաքական նպատակահարմարության:

Միջազգային ամբիոններից Ցեղասպանությունը փչացած ձայնապնակի նման կրկնելով՝ սկսում ենք նմանվել Անտոն Պավլովիչի «Չինովնիկի մահը» պատմվածքի հերոս Իվան Դմիտրիչ Չերվյակովին։ Նա թատրոնում փռշտում է (իսկ փռշտալ ոչ ոքի չի արգելվում), եւ թուքը ցայտում է քաղաքացիական գեներալ Բրիզժալովի ճաղատին։ Ներողություն է խնդրում, ստանում վերջինիս՝ «Անհոգ եղեք, ոչինչ» պատասխանը, սակայն չի հանգստանում։ Ներողություն է խնդրում եւս մեկ անգամ, հետո՝ եւս մի անգամ, հետո արդեն այցելում է գեներալի աշխատավայր՝ ներողություն խնդրելու եւ հիշեցնելու, որ ինքն ամենեւին չէր ցանկանում նրա վրա փռշտալ։ Գեներալը զայրանում է ու նրան դուրս հրավիրում։ Չերվյակովը գալիս է տուն, առանց մունդիրը հանելու պառկում բազմոցին եւ… մեռնում։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031