Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոլորի խոսքն էլ մեկ է` գործ չկա, փող չկա, մարդ էլ չկա. Նադիա Միսակյան

Հոկտեմբեր 30,2015 11:45

Գործազրկությունը խնդիր է մնում Հայաստանի բոլոր տարածաշրջաններում: Այդ առումով Արմավիրի մարզը բացառություն չէ: Մարզի` Էջմիածին, Արմավիր քաղաքներում, և նրանց հարակից գյուղերում`ամեն քայլափոխի կարող եք հանդիպել խանութների, որոնց աշխատուժ է անհրաժեշտ: Աշխատատեղեր ապահովվող խանութները աշխատողներին չեն վարձատրում համապատասխան գումար: Գործազրկության խնդիրը անլուծելի է թվում բնակիչների համար:

Aravot.am-ը զրուցեց էջմիածնեցի Նադիա Միսակյանի հետ. «Ինչ ասեմ: Մեր երեխեքը անգործ թրև են գալիս փողոցներում: Շատ շատերն են բարձրագույն ավարտում`դիպլոմ են ստանում, տունը թթու են դնում: Գործ միայն խանութներում կա: Աշխատավարձն էլ այնքան ցածր է, որ մարդու լաց է գալիս: Այսօր մեր ջահելները «աշխատավարձ» կոչվող մի քանի գռոշով ինչ կարող են անել»:

Armavir_3

Կնոջ խոսքերով՝ գործազրկության մակարդակն անընդհատ բարձրանում է: Եվ այն իր բացատրությունն ունի: «Դատարկվում է մեր երկիրը: Ինչքան ծանոթներ ունեինք, որ այլևս երկրում չեն: Բոլորի խոսքն էլ մեկ է` գործ չկա, փող չկա, մարդ էլ չկա: Չգիտեմ մեր ազգի վիճակը շատ ցավալի է: Մարդիկ իրենց չգնահատված են զգում: Շատ աշխատում են, քիչ վարձատրվում: Մենք մի բան տեսել ենք, իսկ մեր երեխեքը` գրեթե ոչինչ»:

Armavir-2

Նադիա տատը 67 տարեկան է: Բայց չնայած տարիքին՝ շարունակում է աշխատել: «Հասել եմ նրան, որ հավաքարար եմ աշխատում, գործից չեմ նեղվել, պարապությունն էլ մի բան չի: Բայց աշխատավարձի մասին խոսելիս նյարդայնանում եմ: Ես գոնե հասկանում եմ`տարիքս այն չի, ուրիշ որտեղ պիտի աշխատեմ: Բայց որ մեր երիտասարդներն են հայտնվել բարդ դրության մեջ`սա արդեն լուրջ է: Մեղադրելու էլ չի, որ չեն ուզում աշխատել: Խնայում են իրենց»,-նկատում է Նադիա Միսակյանը:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Մասիսն Արարատի մարզում ա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031