Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում իշխանությունները կարողանում էին ընդամենը շուրջ 10 տոկոսանոց «ֆորա» ապահովել, այժմ այդ թիվը կարող է էականորեն աճել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 30,2015 11:29

Կրկնակի քվեարկությունների դեմ աշխարհում ստեղծված են հազարավոր մեխանիզմներ։ Երբեմն այդ մեխանիզմներն այնքան արդյունավետ են, որ ընտրական տեղամասերում քաղաքացիներից անգամ անձը հաստատող փաստաթուղթ չեն պահանջում։

Ամենալավ ձեւը, անշուշտ, մատների թանաքոտումն է։ Քվեարկությանը մասնակցած յուրաքանչուր քաղաքացու մատը թանաքոտվում է այնպիսի թանաքով, որը հաջորդ օրը ջնջվում է… Այս մեխանիզմը այն աստիճան ապահով է, որ Օվկիանիայում գտնվող որոշ երկրներում ընտրությունների ժամանակ անգամ անձնագիր չեն պահանջում։

Կարելի է կիրառել նաեւ այլ մեխանիզմներ… Օրինակ՝ ընտրական տեղամասերը զինել նույնականացման քարտեր կարդացող սարքերով, որոնք ընդդիմության կողմից վերահսկվող համակարգում կնշեն, որ տվյալ քաղաքացին քվեարկել է։

Կարելի է նաեւ դուրս գրել քվեարկությանը մասնակցած բոլոր քաղաքացիների նույնականացման քարտերի համարները եւ ապա ծրագրային եղանակով բացահայտել կրկնաքվեարկությունները (ընդ որում, նույնը կարելի է անել նաեւ սովորական անձնագրերով):

Սակայն, այս մեխանիզմներից յուրաքանչուրը ենթադրում է համապատասխան օրենսդրական փոփոխություններ… Իսկ այդ օրենքները փոփոխող Ազգային ժողովի մեծամասնությունը, մեղմ ասած, չի տուժում կրկնաքվեարկություններից։

Ավելին, եթե նախկինում իշխանությունները կարողանում էին ընդամենը շուրջ 10 տոկոսանոց «ֆորա» ապահովել, ապա այժմ այդ թիվը կարող է էականորեն աճել:

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031