Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարեկան քառասուն աղանդավոր վերջ է տալիս կյանքին». Ինքնասպանություններ կրոնական հողի վրա. «Մեդիալաբ»

Հոկտեմբեր 30,2015 11:20

25-ամյա Տիգրան Բաբայանի ինքնասպանության լուրն այս տարվա սեպտեմբերի 9-ին մամուլում հայտնվելուց հետո սոցիալական ցանցերում զանազան մեկնաբանություններ սկսեցին գրվել այն մասին, թե ինչն էր երիտասարդին դրդել ինքնասպանության: Երիտասարդն ինքնասպան էր եղել՝ նետվելով 10-րդ հարկի պատուհանից:

Facebook սոցիալական ցանցում օգտատերերից ոմանք հարցադրում արեցին՝ «կարո՞ղ է հոգևոր կառույցի անդամ է եղել»:

Սա միակ դեպքը չէ, երբ Հայաստանում ինքնասպանություն գործած անձի մասին ե՛ւ մամուլում, ե՛ւ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվում, թե տվյալ անձն այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ է, թեման միանգամից քննարկումների եւ շահարկման առիթ է դառնում:

Երբ օգոստոսի 30-ին ոստիկանների կողմից կանխվեց հերթական ինքնասպանությունը, Yerkir.am կայքը տեղեկություն տարածեց, թե ինքնասպանության փորձ կատարած աղջիկը հարել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը:

Որպես տեղեկատվության հիմք նշվում էր այն, իրավապահները նրա տնից հայտնաբերել էին «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության դպրոց ընդունվելու վերաբերյալ հարցաթերթիկ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 397 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ինքնասպանություն գործածների թիվն ավելացել է 74-ով կամ 22.9 %-ով: Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանում, ինչպես ցույց է տալիս «Մեդիալաբի» հոդվածը, չնայած արտագաղթի մեծ հոսքին, երկրում ինքնասպանությունների եւ ինքնասպանությունների փորձերի առնվազն կրկնակի աճ է արձանագրվել:

Սակայն, որեւէ տվյալ, թե ինչ դրդապատճառներով են մարդիկ ինքնասպանության գնում, գոյություն չունի: Չնայած պարբերաբար շահարկումներին եւ հրապարակումներին, չկա նաեւ առանձին վիճակագրություն այն մասին, թե տարեկան գրանցված ինքնասպանությունների քանի տոկոսն է կրոնական հողի վրա կատարվում:

«Մեդիալաբի» գրությանն ի պատասխան, թե կա՞ հստակ վիճակագրություն ինքնասպանությունների պատճառների մասին, որի վրա հիմնվելով կարող ենք հասկանալ՝ այդ դեպքերի քանի տոկոսն է կրոնական հարցերի հետ կապված, ՀՀ ոստիկանությունը պատասխանել է, թե վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կրոնական հողի վրա ինքնասպանության դեպքեր չեն գրանցվել:

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, սակայն, հակառակն է պնդում:

Նրա խոսքով՝ կրոնական կազմակերպությունների անդամների շարքում շատ տարածված են ինքնասպանության դեպքերը։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031