Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի դեպքերը վերջինն էին ինտերնետի սահմանափակման հարցում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 30,2015 11:13

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության վերաբերյալ իր ամենամյա «Համացանցի ազատություն-2015» զեկույցը։ Freedom House-ը վարկանիշային աղյուսակով գնահատել է համացանցի եւ թվային մեդիաների ազատությունը։ Դրանում 100 միավորանոց սանդղակով գնահատական է տրվել 65 երկրում համացանցի ու թվային մեդիայի ազատության մակարդակին։

Զեկույցի պատրաստմանը Հայաստանից մասնակցել է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ համագործակցությամբ։

Մեզ հետ զրույցում Սեդա Մուրադյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումները թույլ են տվել եզրակացնել, որ Հայաստանում Ինտերնետն ու դրա օգտագործումն ազատ են։ Թե ինչ չափանիշներով են գնահատել համացանցի ազատությունը Հայաստանում, ապա դրանք շատ են եղել, օրինակ՝ թե որքանով է ինտերնետի հասանելիությունն ապահովված երկրում, բնակչության քանի տոկոսն է օգտվում Ինտերնետից՝ հեռախոսո՞վ, թե՞ համակարգիչներով, որոնք են եղել համացանցի զարգացման ուղղությունները՝ թե տեխնիկական, թե կառավարման իմաստով, ինչ սահմանափակումներ են եղել կապի միջոցների վրա, ինչպես է ՏՏ շուկան զարգանում Հայաստանում։

Ոչ պակաս կարեւոր ինդիկատորներից մեկն էլ այն է եղել, թե ինչ սահմանափակումներ են եղել ինտերնետային բովանդակության

վրա։ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո մենք ականատես ենք եղել ինտերնետային բովանդակության խիստ սահմանափակումների, որն իրականացվել է պետական կառույցների կողմից։ 2008թ. դեպքերը վերջինն էին, որ բացասական առումով ազդեցություն են ունեցել Ինտերնետի սահմանափակման վրա։ Այդ տարվանից հետո, եթե ուսումնասիրենք Freedom House-ի զեկույցները, կտեսնենք, որ տարեցտարի բարելավում է նկատվում»,- ասաց նա:

 

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031