Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչական տախտակները պարապ են մնացել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 30,2015 11:06

Եթե մի բան անվճար է, ուրեմն մի «այիբ» ունի, երեւի սահմանադրական փոփոխություններին դեմ եւ կողմ մեր ճակատներն այս սկզբունքով են առաջնորդվում, որ ոչ մի կերպ չեն ցանկանում օգտվել անվճար քարոզչական պաստառների համար նախատեսված ցուցատախտակներից։ Ամեն դեպքում, երբ մեր լրագրողները լուսանկարում էին տախտակները, դրանք նորմալ տեսք ունեին։ Ինչու դրանցից չեն օգտվում, արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքի տարբեր ծայրերում, շենքերին, մուտքերին, տարբեր շինությունների մոտ ամրացրել են «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե» անունը կրող անվճար քարոզչական համար նախատեսված ցուցատախտակներ։

«Ոչ»-ի եւ «Այո»-ի շտաբներից մեկնաբանություն վերցրինք, թե ինչու չեն օգտագործում իրենց ընձեռված հնարավորությունը: «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, որ չեն շտապում. «Պատրաստվում ենք, ամսի 30-ից հետո կփակցնենք»։ Կարծես «Ոչ»-ի ճակատը դեռ մտադրություններ ունի օգտվելու այդ ցուցատախտակներից, բայց Հանրապետական կուսակցության շտաբից նորություն չկա:

 

ՍիրաՆ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031