Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ համայնքը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակին. «Ամերիկայի Ձայն»

Հոկտեմբեր 30,2015 10:35

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նոր նախագահ դարձած 45-ամյա հանրապետական Փոլ Ռայանը վերջին 150 տարիների ընթացքում ԱՄՆ-ի երրորդ ամենակարեւոր պաշտոնը զբաղեցնող ամենաերիտասարդ քաղաքական գործիչն է: Ռայանն այդ պաշտոնը հրաժարվում էր զբաղեցնել, որպես նախապայման պահանջելով սեփական կուսակիցներից միասնություն ցուցաբերել: Այս անգամ եւս, երդման արարողությանը հետեւած իր ելույթը նորընտիր խոսնակը սկսեց հավատքի եւ միասնության կոչով.

«Մեր ուսերին ծանր բեռ է, այնպես որ, եթե աղոթում եք, եկեք աղոթենք միմյանց համար, հանրապետականները թող աղոթեն դեմոկրատների, իսկ դեմոկրատները՝ հանրապետականների համար»:

Փոլ Ռայանի խոսքով, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ կատարել՝ ամերիկացիների կյանքի բարելավման ուղղությամբ.

«Էլ ոչ մի արտոնություն ընտրյալների համար, այսուհետ՝ հնարավորություններ բոլորի համար»:

Փոլ Ռայանի ընտրությունը խոսնակի պաշտոնում ողջունել են Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչների խոսքով, կոնգրեսական ընտրվելուց ի վեր Ռայանն աջակցել է հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդմանը:

«Տարեց տարի նա աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված օրինագծերի», – ասում է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031