Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչն է փչում տնտեսության դեմ նման քաղաքականություն. «Ժամանակ»

Հոկտեմբեր 30,2015 10:31

Հայաստանի խորհրդարանը երեկ ընդունել է մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկը բարձրացնելու՝ ծխախոտ, օղի, վառելիք, և ավտոմեքենաներին լիցքավորվող գազի համար էլ ակցիզային հարկ սահմանելու մասին օրինագիծը՝ երկրորդ ընթերցմամբ: Այն ուժի մեջ կմտնի 2016 թվականի մայիսից, ինչը նշանակում է, որ 2016 թվականի մայիսից Հայաստանում սպասվում են այդ ապրանքատեսակների թանկացումներ: Եվ եթե բանն ավարտվի միայն այդ ապրանքատեսակներով, այսպես ասած՝ մենք կհամարենք, որ դա չարյաց փոքրագույնն է:

Փորձը ցույց է տալիս, որ զանգվածային սպառման որևէ ապրանքատեսակի թանկացում իր հերթին բերում է այլ ապրանքների շղթայական թանկացման: Իսկ այս դեպքում խոսքը հենց նման ապրանքների մասին է, հատկապես ծխախոտի և վառելիքի ու ավտոմեքենաների գազի պարագայում: Եվ եթե սրան գումարենք նաև այն, որ գազն ու բենզինը նաև տրանսպորտային ծախսերն են բարձրացնում, ապա կարելի է լիովին պատկերացնել, թե ինչ է սպասվում Հայաստանի հասարակությանը 2016 թվականի մայիսից:

Կառավարությունը ներկայացնելով օրինագիծը՝ ասել է, որ դա բխում է ԵՏՄ պահանջներից: Այսպիսով, Հայաստանի հասարակությունը ԵՏՄ-ի, այսպես ասած, տնտեսական էֆեկտը դեռ չի տեսել, փոխարենը արդեն իր մաշկի վրա զգացել է մի շարք բացասական էֆեկտներ: Ըստ որում՝ խոսքը և՛ տնտեսության մասին է, և՛ անվտանգության, քանի որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո զարմանալիորեն ավելի ագրեսիվ է դարձել Ադրբեջանը, թեև Հայաստանի իշխանություններն ու ԵՏՄ-ին կողմ արտահայտվող քաղաքական այլ ուժերը հայտարարում էին, որ այդ որոշումը բխում է Հայաստանի անվտանգությունից, և Հայաստանը դառնում է ավելի անվտանգ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031