Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձոր-Քիմպրոմը» կվերագործարկվի՞

Հոկտեմբեր 30,2015 15:30

Լոռու մարզի ամենացավոտ խնդիրը թերեւս «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցների աշխատավարձի 10 ամսվա կուտակված պարտքն է:

Նախորդ շաբաթ աշխատակիցները վերջապես ստացել են երկու ամսվա աշխատավարձ, իսկ աշխատավարձի մնացյալ մասը նրանք կստանան դեկտեմբերի 15-ից ոչ ուշ: Այս մասին վստահեցնում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նշենք, որ Լոռու մարզի 2014-2015թթ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնահարցերը մարզպետը հոկտեմբերի 20-ին քննարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Աշխատավարձերի պարտքի մարումը, սակայն, քիմկոմբինատի աշխատակիցների խնդիրները չի լուծի. նրանց մտահոգում է նաեւ գործարանի հետագա ճակատագիրը: Այս առնչությամբ Արթուր Նալբանդյանն ասում է, որ այժմ բանակցություններ են ընթանում «Քիմպրոմի» վերագործարկման հետ կապված: Մարզպետը չի բացառում, որ նոր սեփականատեր հայտնվի՝ չնայած ստեղծված այն դժվարություններին, որոնց առաջ այսօր կանգնած է գործարանը: Ըստ պարոն Նալբանդյանի՝ արդեն հայտնի են նույնիսկ մի քանի ֆիզիկական անձինք, կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են «Վանաձոր-Քիմպրոմի» ճակատագրով:

Ներկայումս գործարանի՝ աշխատակիցներին չվճարված ընդհանուր պարտքը կազմում է 337 միլիոն դրամ: Լոռու մարզպետը նշեց նաեւ, որ նախագահի կողմից արդեն կա հանձնարարական էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին, որպեսզի նա հետեւողական լինի եւ սեփականատերերի հետ միասին, միգուցե գույքի օտարումից կամ առաջացած գումարներից, առաջնահերթությամբ վճարվեն աշխատավարձերի պարտքերը:

«Սա համարեք փակված թեմա, եւ մինչեւ դեկտեմբերի 15-ը ամբողջությամբ աշխատավարձերի պարտքը մարված կլինի»:

ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031